21 հունիս, 2019 15:47

Վրաստանի խորհրդարանի խոսնակը հրաժարական տվեց

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է տվել, այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ Որոշումն ընդունվել է իշխող՝ Վրացական երազանք կուսակցության այսօրվա նիստին։

Կոբախիձեի հրաժարականի պահանջով երեկ Թբիլիսիում տեղի է ունեցել բազմահազարանոց բողոքի ակցիա։

Կոբախիձեին կարող է փոխարինել խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Տալակվաձեն։

Լուսինե Վարդանյան