22 հունիս, 2019 19:34

Վլադիմիր Պուտինն արգելել է ռուսական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան

Վլադիմիր Պուտինը հունիսի 21-ին հրամանագիր է ստորագրել հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերությունների՝ դեպի Վրաստան մուտքի արգելքի մասին, հայտնում է Ռուսաստանի նախագահի կայքը։ Հրամանագրում նշվում է, որ արգելքը ժամանակավոր է, վերաբերվում է նաև առևտրային թռիչքներին։ 

Զբոսաշրջային գործակալություններին նույնպես խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ բնակչությանը դեպի Վրաստան տուրիստական փաթեթների վաճաքից, իսկ Ռուսաստանը պետք է միջոցներ ձեռնարկի իր քաղաքացիներին Ռուսաստան հետ բերելու ուղղությամբ։ 

***

Հունիսի 20-ին Թբիլիսիում տեղի է ունեցել բազմահազարանոց բողոքի ցույց՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի և այլ պաշտոնյաների հրաժարականների պահանջով։ Մոտ 10-հազարանոց ցույցի մասնակիցները փորձել են պաշարել խորհրդարանի շենքը, ոստիկանությունը դիմել է գործողությունների՝ կիրառելով արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ։ Բողոքի պատճառ է դարձել նույն օրը՝ ավելի վաղ, Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական 26-րդ վեհաժողովի ժամանակ ՌԴ Պետդումայի պատվիրակի կողմից Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնելու փաստը։ 

Հունիսի 21-ին Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է տվել։ 

Վրաստանի իշխող ուժը գնալով՝ նմանվում է Հայաստանի «Հանրապետական» կուսակցությանը