24 հունիս, 2019 17:45

ՌԴ-ն մարտական բարձր պատրաստականության է բերել զորքերը, այդ թվում՝ Հայաստանում

ՌԴ Զինված ուժերի Կենտրոնական ռազմական օկրուգում սկսվել է մարտական պատրաստականության անսպասելի ստուգում․ հաղորդում է dialogorg.ru կայքը՝ հավելելով, որ մարտական պատրաստականության բարձր աստիճանի է բերվել նաև Հարավային և Արևելյան ռազմական օկրուգների ուժերի ու զորքերի մի մասը։ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան և Էրեբունի օդանավակայանը մտնում են Հարավային ռազմական օկրուգի մեջ։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ վերոհիշյալ միջոցառումները ձեռնարկվել են նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով։ Նպատակը Զինված ուժերի` Կենտրոնասիական տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման ունակությունների գնահատումն է։