24 հունիս, 2019 12:00

Վիգեն Քոչարյանը ստանձնեց ԲԴԽ անդամի պաշտոնը

Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Վիգեն Քոչարյանն այսօր Ազգային ժողովի նիստում երդմամբ ստանձնեց պաշտոնը։

«Ստանձնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ իմ պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը»,- երդման տեքստն ընթերցեց, ապա ստորագրեց Քոչարյանը:

Վիգեն Քոչարյանի թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: Նա ընտրվել է ԱԺ-ի հունիսի 21-ի նիստում՝ 114 կողմ, 4 դեմ ձայներով: Մեկ ձայն անվավեր է ճանաչվել։