24 հունիս, 2019 16:04

Քաղաքական իշխանությունը սկսել է խոսել նույն լեզվով, որով խոսում էինք մեկ տարի առաջ. Տարոն Սիմոնյան

«Շատ դժվար է դատական իշխանությունից ակնկալել արդյունավետություն, երբ դատավորները տարեկան մի քանի հազար գործ են քննում ու դրա համար ստանում են չնչին եկամուտներ»,- ասում է իրավաբան, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ եթե անգամ վեթինգ իրականացվի, ու ազնիվ դատավորներ մուտք գործեն, կարճ ժամանակահատվածում այդ համակարգը նորից անարդյունավետ կաշխատի։