25 հունիս, 2019 20:59

Էրդողանի ու Օջալանի պարտությունը կամ Թուրքիան նոր փուլի շեմին

Հունիսի 23-ին Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթեց ընդդիմության թեկնածու Էքրեմ  Իմամօղլուն։ Նրան արդեն շատերը համարում են Թուրքիայի հաջորդ ղեկավարը։  

Թուրքիայում մեկնարկել է Օսման Քավալայի գործով դատավարությունը։  Նա ու ևս 15 հոգի մեղադրվում է 2013-ին Գեզի այգու ցույցերի ֆինանսավորման ու կառավարությունը տապալելու փորձի համար։ Քավալան, որին ցմահ ազատազրկում է սպառնում, մեղադրանքը համարում է ֆանտաստիկ հերյուրանք։ 

Տեսանյութը պատրաստելիս օգտվել ենք յութուբյան հետևյալ ալիքներից. Sabah, euronews (Türkçe),  Demirören Haber Ajansı, HABER Ci, Medyascope.tv, Ulusal Kanal, TGRT Haber TV, Halk Ekranı, Show Ana Haber։