26 հունիս, 2019 12:59

Արշավիր Ղարամյանը՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից:

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը թափուր էր հունիսի 11-ից, երբ այդ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով այդ պաշտոնից ազատվել էր Վիտալի Բալասանյանը։ Բալասանյանը քանիցս հանդես էր եկել քննադատություններով Հայաստանի կառավարության հասցեին։

Արշավիր Ղարամյանը մինչև 2018թ․ հունիսի 6-ը զբաղեցնում էր Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում։ 2018-ի մայիս-հունիսին Ստեփանակետրում տեղի ունեցած բողոքի ցույցերի արդյունքում մի քանի պաշտոնյա, այդ թվում՝ Ղարամյանը և այն ժամանակվա պետական նախարար Արայիկ Հարությունյանը հեռացան իրենց պաշտոններից։

Մարիա Եղիազարյան