26 հունիս, 2019 11:31

Փոքրիկ Սառան՝ հայ-նիգերիական ընտանիքում

14-ամյա Սառան և նրա մայրիկը՝ նիգերիացի Ֆլորան, միմյանց գտել են Երևանում՝ «Մայր Թերեզայի քույրերի» խնամքի կենտրոնում: Հնդկաստանում ծնված և մեծացած հայազգի բժիշկ Էշլի Մինասն ու նրա կինը՝ Ֆլորա Մինասը, Հայաստան են եկել 90-ականներին։ Ֆլորան օրերից մի օր այցելում է «Մայր Թերեզայի քույրերի» մանկատուն և գտնում իր չորրորդ երեխային՝ Սառային։ Սառան ծնվել էր ուղեղի բնածին արատով, և կենսաբանական ծնողները հրաժարվել էին նրանից։ Ֆլորայի ջանքերի շնորհիվ Սառան փրկվում և առողջանում է։