27 հունիս, 2019 18:39

Հայրենադարձությունը՝ առաջին տեղում․ զրույց Զարեհ Սինանյանի հետ

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում ընդգծում է, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների գաղափարախոսության առանցքում պետք է լինի ուժեղ Հայաստանի տեսլականը։ Ուժեղ Հայաստանը ուժեղ կարող է լինել իր մարդուժով նաև, հետևաբար, պետք է հայրենադարձության խնդիր դնել։ Սինանյանը, որ հայրենադարձի որդի է, ծնվել է Հայաստանում և երեք տասնամյակ ապրել Միացյալ Նահանգներում, կարծում է, որ պետք է աշխատել ոչ միայն Սփյուռքի ավանդական կառույցների, այլև անհատ հայերի հետ։