9 հուլիս, 2019 10:45

Վրաստանում վթարից ևս մեկ տուժած ուղղաթիռով Թբիլիսիից տեղափոխվեց Երևան

Վրաստանում ավտովթարից տուժածներից ևս մեկն այսօր Թբիլիսիից ուղղաթիռով տեղափոխվում է Երևան․ ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ մյուս երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր։

«Այս պահին դեռ չենք կարող տեղափոխել նրան», - գրել է Թորոսյանը։

Երեկ հայտնի է դարձել, որ Վրաստանում ՃՏՊ-ից երեք տուժածներ տեղափոխվում են Հայաստան։