10 հուլիս, 2019 13:57

Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են․ մասշտաբային հոսանքազրկում՝ Հայաստանում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանել է Հանրապետության տարածքում անջատումները։ Նրա խոսքով՝ էներգետիկ համակարգում կա վթար։

«Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։

Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավինյանը։