10 հուլիս, 2019 16:09

Հանրապետությունում բժշկական կազմակերպությունները շարունակում են բնականոն գործունեությունը

Այս պահին հանրապետությունում բժշկական կազմակերպությունները շարունակում են բնականոն գործունեությունը․ ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նա տեղեկացնում է, որ հարցերի դեպքում կարելի է կապ հաստատել իր հետ՝ +37498 86 05 89 հեռախոսահամարով։

Այսօր Հանրապետությունում մասշտաբային հոսանքազրկումներ են, Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է արել՝ կոչ անելով առավելագույնս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան։