11 հուլիս, 2019 12:08

ԱԱԾ-ն կհետաքննի մասշտաբային հոսանքազրկման պատճառները

Հուլիսի 11-ի կառավարության նիստի ընթացքում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ նախօրեի մասշտաբային հոսանքազրկմանը հանրապետության տարածքում։ «Իմ կողմից հանձնարարություն է տրվել, որպեսզի նյութեր նախապատրաստվեն երեկվա էլեկտրաէներգիայի տատանումների հետ կապված՝ համակարգի խափանումների պատճառները պարզելու համար»,- ասաց Վանեցյանը՝ հավելելով, որ չնայած նախնական տվյալները կան՝ պետք է խորը ուսումնասիրություն, հետաքննություն իրականացվի՝ հասկանալու, թե արդյոք միտում եղել է, թե ոչ։