12 հուլիս, 2019 15:44

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի արդյունքը հանրության համար պետք է լինի անհերքելի. Քոչարյան

Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի արդյունքները հասարակության համար պետք է լինեն ահերքելի, կառուցված կլինեն միայն ճիշտ փաստերի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Իմ քայլը» խմբակցության ասուլիսին այս մասին հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Հանձնաժողովն այս պահին շատ լուրջ քայլեր է իրականացնում Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի շրջանակում: Հանձնաժողովն ըստ էության անցել է առաջին նախապատրաստական փուլը: Ամռան շրջանում և արդեն աշնան առաջին ամիսը կլինի գերհագեցած: Քննիչ հանձնաժողովը մեզնից բավականին մեծ ուժեր է տանելու, որովհետև այս հանձնաժողովի արդյունքները հասարակության համար պետք է լինեն անհերքելի, պետք է կառուցված լինեն միայն ճիշտ փաստերի վրա»,- ասել է Քոչարյանը:

Լուսանկարում՝ Թալիշը 2016թ․ Ապրիլյան պատերազմի օրերին