14 հուլիս, 2019 20:17

Որքանո՞վ ենք գրկաբաց ներառական կրթությանը

Հայաստանում հարցվածների միջինը 90%-ը նշել է, որ իրենց երեխայի խումբ կամ մանկապարտեզ հաշմանդամություն ունեցող երեխաներ չեն հաճախում: Հարցվածների 15%-ը նշել է, որ բացասաբար կվերաբերվեին, եթե իրենց երեխայի խումբ կամ մանկապարտեզ հաճախեին հաշմանդամություն ունեցող երեխաներ: Ներառական կրթության նկատմամբ բացասական այս ընկալումն ավելի շատ հանդիպում է Կոտայքի (24%), Շիրակի՝ (22%) և Գեղարքունիքի (20%) մարզերում։ Տվյալները Հայաստանում նախադպրոցական կրթության մատչելիության 2017թ. հետազոտությունից են: