15 հուլիս, 2019 15:06

Առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հուլիսի 15-ի ցերեկը, 16-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-20-ը հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։ 

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Նախարարությունը հայտնում է նաև, որ օդի ջերմաստիճանը 18-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, իսկ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ 

Երևանում հունիսի 15-ի ցերեկը, 16-20-ը տեղումներ չեն սպասվում։