15 հուլիս, 2019 18:01

Ընդդիմադիր խոսքը հեռուստաեթերով այսքան ազատորեն երբեք չի տարածվել․ Բորիս Նավասարդյան

Լրագրողական երեք կազմակերպություններ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն և Երևանի մամուլի ակումբ (ԵՄԱ), Հեռուստատեսության և ռադիոյի մասին նոր օրենքի նախագիծ են մշակել։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանից փորձել է պարզել, թե ինչու է այսօր կարևոր նոր օրենքի ընդունումը և որոնք են հիմնական փոփոխությունները։ Նավասարդյանը անդրադառնում է նաև լրատվամիջոցների խնդիրներին և իշխանությունների վերաբերմունքին՝ ընգծելով, որ Հայաստանի պատմության մեջ հեռուստաընկերությունները այնքան ազատ չեն եղել, ինչպես այսօր։