15 հուլիս, 2019 12:32

Կարս-Ալեքսանդրապոլի կորուստը 1920-ին՝ հայկական բանակի սպայի հուշերում

Վլադիմիր Հարությունյանը իր հրատարակած գրքերով շարունակում է լույս սփռել Հայաստանի ոչ վաղ անցյալի պատմության վրա։ Մի քանի օր առաջ նրա աշխատասիրությամբ լույս է տեսել «Մարտական գործողությունները Կարս-Ալեքսանդրապոլ ուղղությամբ՝ հայկական բանակի սպայի հուշերում» գիրքը։ Հայկական բանակի սպան ազգությամբ ռուս Ալեքսանդր Կորոլկովն է՝ Հայաստանի Հանրապետության ամենանվիրյալ զինվորականներից մեկը։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը Վլադիմիր Հարությունյանի հետ զրույցում փորձել է պարզել, թե ինչու են կարևոր արխիվային նման փաստաթղթերի հրապարակումը այսօր՝ դեպքերից մեկ դար անց։