16 հուլիս, 2019 14:54

Հրդեհներն ավելացել են․ փրկարարները զգուշացնում են՝ ինչ անել

Հանգստյան օրերին Երևանի բուսաբանական այգու և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում բռնկված հրդեհների հետևանքով այրվել է Ծիծեռնակաբերդի այգու մոտակայքի 20, իսկ բուսաբանական այգու՝ մոտ 12 հեկտար տարածք։ Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության՝ այս տարի հրդեհների թիվն ավելացել է։