16 հուլիս, 2019 19:04

Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը 1-ին վեց ամսում ավելացել է 14,4 տոկոսով

Այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներով՝ 14,4 տոկոսով ավել օտարերկրացի է ժամանել Հայաստան, քան նախորդ տարվա առաջին վեց ամիսներին: Այս մասին Ֆեյսբուքում գրառում է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Զբոսաշրջության սեզոնը, ի դեպ, նոր-նոր է սկսվում: Հույս ունեմ մեր տնտեսվարողները՝ սկսած տաքսու վարորդներից վերջացրած կրպակավարներով, լավ կընդունեն ժամանող զբոսաշրջիկներին: Մեր երկրից լավ տպավորություններով վերադարձած ամեն զբոսաշրջիկ բարձրացնում է Հայաստանի միջազգային համարումը եւ մեծացնում տնտեսական ու զբոսաշրջային գրավչությունը»,- գրել է Փաշինյանը: 

Մարիա Եղիազարյան