17 հուլիս, 2019 18:35

Լույս, ձայն, ժամանակ․ UNTIME-ը Հայաստանում է

Հուլիսի 2-ին «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում PROUN շարժման մեդիանկարիչների կողմից բացվեց UNTIME նոր ցուցահանդեսը: PROUN-ը մեդիանկարիչների միավորում է, որոնք աշխատում են լույսի, ձայնի, տեսագրության, ժամանակի և տարածության հետ: Ցուցադրության շրջանակում ներկայացվում են աշխատանքներ, որոնց թեմաները ժամանակից դուրս են։ Ցուցահանդեսը Երևանում է մինչև օգոստոսի 4-ը։