17 հուլիս, 2019 16:45

Լսումներ Մայր Աթոռում՝ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ

Հուլիսի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի են ունեցռլ լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ։ Դրանց մասնակցել են թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և քահանաներ:

Հանդիպման սկզբում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր խոսքն ուղղելով ներկաներին, կարևորել է կոնվենցիայի առնչությամբ ինչպես հանրության, այնպես էլ եկեղեցականության մոտ առաջացած մտահոգությունների շուրջ հետևողական քննարկումների անցկացումը։ 

Փաստաթղթի առնչությամբ զեկույցներով հանդես են եկել Մայր Աթոռի իրավախորհրդատվական հանձնախմբի անդամներ ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը և Արա Զոհրաբյանը՝ մասնավորապես անդրադառնալով վերջին շրջանում հասարակության մեջ լայնորեն քննարկվող հիշյալ փաստաթղթի վիճահարույց դրույթներին:

Քննարկման ընթացքում զեկուցողները պատասխանել ռն նաև ներկաներին անհանգստացնող հարցերին, լուսաբանություններ են տվել կոնվենցիայի շուրջ Եվրոպայի Խորհրդի տարբեր անդամ երկրների արձագանքների վերաբերյալ: