17 հուլիս, 2019 17:32

Միրզոյանը հանդիպել է Նենսի Փելոսիին

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ։ 

Հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգտոնում ընթացող Առաջնորդության ֆորումի շրջանակում։

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումները և շնորհակալություն հայտնել Նենսի Փելոսիին հայ-ամերիկյան հարաբերություններում տարիներ շարունակ ունեցած ավանդի համար:

Ներկայացուցիչների պալատի խոսնակը մեծապես կարևորել է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրրքություն ներկայացնող հարցեր:

Աղբյուրը՝ ԱԺ կայք

Կարդացե՛ք նաև՝

Կցանկանանք, որ ԱՄՆ-ը ճնշում չգործադրի Հայաստանի վրա Իրանի հարցում․ Արարատ Միրզոյան