18 հուլիս, 2019 16:19

Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Սու-35 կործանիչներ վաճառել

Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Սու-35 կործանիչներ վաճառել։ Այս մասին հայտարարել է ռուսական «Ռոստեխ» կորպորացիայի նախագահ Սերգեյ Չեմեզովը։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Չեմեզովն ասել է, որ Անկարայի կողմից հետաքրքրության առկայության դեպքում հնարավոր է մատակարարման հարցում համաձայնության գալ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դադարեցնում են ամերիկյան F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային։ Պատճառը ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելն էր։

Լուսինե Վարդանյան