18 հուլիս, 2019 15:55

2019-ի երկրորդ եռամսյակում անշարժ գույքի գործարքներն աճել են

2019-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 46 798 գործարք, տեղեկացնում է անշարժ գույքի կադաստրի կոմիտեն։

Ցուցանիշը 2019-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է 24,3%-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ` 17,3%-ով։ 

Երևանում 2019-ի երկրորդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել են 3,2%-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ՝ 9,8%-ով:

Մարզերի քաղաքներում 2019 թվականի երկրորդ եռամսյակի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ` աճել է 1,6%-ով: