19 հուլիս, 2019 17:51

Իջևանյան դեպքերի հետքերով․ ուղղորդվա՞ծ էր արդյոք ցույցը

Հուլիսի 17-ին Իջևանում անտառափայտի գործով զբաղվողների բողոքի ցույցը ավարտվեց ընդհարումներով ոստիկանության հետ։ Հուլիսի 18-ին 8 ոստիկան հիվանդանոցում էր, 13 ցուցարար՝ ձերբակալված։ ՍիվիլՆեթը եղել է Իջևանում, թեմայի շուրջ զրուցել է նաև Դիլիջանում գործող «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամի հետ։