19 հուլիս, 2019 10:02

Մինչև 42 աստիճան շոգ՝ հուլիսի 21-23-ին

Հուլիսի 21-23-ին Իրաքի տարածքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Սյունիքի հովտային գոտում ցերեկային ժամերին ( ժամը 16։00-18։00) կհասնի +40․․․+42 աստիճանի, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության օդերևութաբանության ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։ 

Նա նաև նշում է, որ տեղումների բացակայության և սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։