20 հուլիս, 2019 16:09

Ավտոմաքսատունը Գյումրի կտեղափոխվի մինչ տարեվերջ

Ավտոմաքսատունը Գյումրի կտեղափոխվի մինչ այս տարվա վերջ։ Այս մասին Սիվիլնեթի թղթակցին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր՝ հուլիսի 20-ին, Գյումրիում մասնակցում է «Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային ֆորումին։

Ապրիլին 9-ին Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել էր քայլեր ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու համար։ ՊԵԿ-ը, սակայն, հանձնարարականի բնույթը փոխել էր՝ հայտարարելով, որ իրենք Գյումրիում մտադիր են ստեղծել «արտաքին տնտեսական գործունեության ժամանակակից կենտրոն»։ Սա, ըստ էության, առնչություն չուներ ավտոմաքսատան ու դրանից ստացվելիք օգուտների հետ։ 

Սիվիլնեթի ճշգրտող հարցին՝ արդյո՞ք հենց ավտոմաքսատունն է տեղափոխվելու Գյումրի, վարչապետը դրական պատասխան տվեց։

Մկրտիչ Կարապետյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի