22 հուլիս, 2019 15:59

Արցախում անցնում են 100 տոկոս համամասնական ընտրակարգի

Արցախի խորհրդարանը հուլիսի 22-ին ընդունել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները՝ 26 կողմ, 1 դեմ ձայներով։

Նոր Ընտրական օրենսգրքով Արցախում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են ամբողջությամբ համամասնական ընտրակարգով։

Արցախում խորհրդարանական և նախագահական ընտրությունները նախատեսված են 2020թ․ ապրիլին։