22 հուլիս, 2019 14:03

Հանրայինը փորձում է համապատասխանել իր անվանը․ զրույց Արա Շիրինյանի հետ

Ապրիլին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրվեց ռեժիսոր Արա Շիրինյանը։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա անդրադառնում է այն փոփոխություններին, որոնք իրականացվում են Հանրայինում և որոնք պետք է իրականացվեն, որպեսզի Հանրային համապատասխանի իր անվանը։ Շիրինյանը ընդգծում է, որ Հայաստանի օրվա իշխանությունները չեն միջամտում Հանրայինի գործունեությանը, մյուս կողմից նկատում, որ Հանրայինը պետք է լուսաբանի կառավարության գործունեությունը։ Առաջիկայում փոփոխություններ սպասվում են նաև Հանրային ռադիոյում։