Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգություն և դրանից բխող կարգավիճակ․ ԱԳՆ խոսնակը՝ հայկական կողմի կարմիր գծերի մասին
Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ու դրանից բխող կարգավիճակը հայկական կողմի կարմիր գծերն են, հայտարարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հուլիսի 23-ին «Օրբելի» կենտրոնի կազմակերպած քննարկմանը ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը և պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում էին ԼՂ խնդրի կարգավորման ներկա փուլը։
Հարցին, թե որոնք են հայկական կողմի կարմիր գծերը, Աննա Նաղդալյանը պատասխանեց․
«Ես կարող եմ ասել, թե որոնք են հայկական կողմի կարմիր գծերը։ Արցախի ժողովրդի, այնտեղ ապրող 150 հազար բնակչության ֆիզիկական անվտանգությունը և դրանից բխող կարգավիճակը։ Ես իրավասու եմ ներկայացնել միայն մեր կարմիր գծերը․․․ Իսկ եթե հարցը վերաբերում է, թե ինչպիսի լուծում կլինի և այլն, ինչպես ասում են՝ դա կոչվում է արդեն դիվանագիտություն, և դա մեր գործունեությունն է, թե ինչպես կարվի, արդեն արդյունքը կտեսնենք»։
Նաղդալյանը կրկնեց դիրքորոշումը՝ «մեր հստակ կարմիր գծերը՝ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը և դրանից բխող կարգավիճակն է»։
Դահլիճից հնչած ակնարկին ի պատասխան՝ Նաղդալյանն ասաց․
«Հայկական կողմը բազմիցս նշել է, որ Արցախի կարգավիճակի պատասխանատուն Արցախի ժողովուրդն է։ Դրա համար մենք պետք է ունենայինք երրորդ բանախոսը, որը կլիներ Արցախի ներկայացուցիչ, և կապաստաներ, թե ինչ կարգավիճակ են իրենք տեսնում»։
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2019 զեկույցը, համաձայն որի՝ 2018թ․ աղքատության մակարդակը գնահատվել է 23,5% և 2017-ի համեմատ նվազել է 2,2 տոկոսային կետով, իսկ 2008թ. աղքատության մակարդակի համեմատ (27,6%) նվազել է 4,1 տոկոսային կետով:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել իր առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։ (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, հաղորդել է Հատուկ քննչական ծառայությունը)։
Վարչապետի տիկին «Իմ քայլը» և բարեգործական հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 4-ին Երևանում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով համաժողովի ժամանակ ներկայացրել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը։ Աննա Հակոբյանն ասել է, որ պատրաստ է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային հյուրընկալել Ստեփանակերտում։