24 հուլիս, 2019 16:38

Հայաստանի արտգործնախարարը Վրաստանում է

Հուլիսի 24-ին մեկնարկել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Վրաստան։ Տեղի է ունեցել Մնացականյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Երկու արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման եղանակները: