24 հուլիս, 2019 17:57

Մայթերը՝ միայն հետիոտներին. ՃՈ և Երևանի քաղաքապետարանի համատեղ ստուգայցը

Մայրաքաղաքի վարչական տարածքը ներկայիս տրանսպորտային հոսքերին ակնհայտ չի բավականացնում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։

Մինչ քաղաքային իշխանությունները մշակում են խնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ, առկա վիճակն ավելի են բարդացնում չնախատեսված վայրերում անկանոն կայանված մեքենաների վարորդները՝ հաճախ արհամարհելով երթևեկության մյուս մասնակիցներին: Երևույթի դեմ պայքարում հերթական համատեղ ստուգայցն են իրականացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

Աղբյուրը՝ Երևանի քաղաքապետարանի կայք