25 հուլիս, 2019 12:36

Կառավարությունը հանրակացարանում ապրող 100 ընտանիքի նվիրեց այդ տարածքները

Կառավարության այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում որոշում կայացվեց հանրակացարանային տարածքներ նվիրել այն բնակիչներին, որոնք մինչև 2017 թվականը գրանցված են եղել այդ հանրակացարաններում։ 

Որոշումը տարածվում է 106 բնակելի տարածքների վրա, որտեղ ապրում է 100 ընտանիք՝ 231 մարդ: Բացառություն են այն բնակիչները, որոնք երբևէ այլ բնակարան են ստացել։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ սրանք այն բնակարաններն են, որտեղ մարդիկ փաստացի արդեն ապրում են, այժմ բնակիչներին ուղղակի իրավաբանորեն ամրագրում են նրանց զբաղեցրած տարածքներում։