25 հուլիս, 2019 12:22

Հայրենադարձություն՝ հայկական բյուրոկրատիայի միջանցքներով

Չնայած Հայաստանում պաշտոնական հայտարություններով խրախուսվում է հայրենադարձությունը, սակայն ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողները բախվում են բյուրոկրատական խնդիրների։

Թուրքիայում բնակվող Սեւան Տէյիրմենճեանը վերջերս է ստացել Հայաստանի Հանրապետության անձնագիր՝ անցնելով մի շարք դժվարությունների միջով։ Նույն խնդրին է բախվել նաև ԱՄՆ քաղաքացի Պատրիկ Ազատյանը, որը ծնվել է Իրանում: 

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը նշում է, որ դժգոհություններն այդքան էլ տեղին չեն, և ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացքը բավական պարզեցված է։