26 հուլիս, 2019 12:05

Կառավարությունը պատրաստվում է վճարել Հուրգադայից ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու համար

Հայաստանի կառավարությունը պատրաստվում է վճարել Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիների թռիչքը դեպի Երևան ապահովելու համար։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանը։

«Տեղեկացնում եմ, որ Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում են մի քանի տարբերակներ: Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար: 
Մանրամասների մասին կտեղեկացնեմ մի փոքր ավելի ուշ»,- գրել է նա:

Եգիպտոսի Հուրգադա հանգստավայր մեկնած Հայաստանի մոտ 100 քաղաքացի մնացել է այնտեղ, քանի որ, ըստ մամուլի հրապարակումների, զբոսաշրջային գործակալությունները չեն վճարել ավիաընկերությանը, և վերջինը հրաժարվում է չվերթ իրականացնել։

Մարիա Եղիազարյան