27 հուլիս, 2019 14:15

Ադրբեջանը խախտել է հրադադարը, Տավուշում զինծառայող է վիրավորվել

Հուլիսի 27-ին, ժամը 11։00-ի սահմաններում, Հայաստանի պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ 

Հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Նախարարության հաղորդագրության մեջ նաև նշվում է․ «ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական սադրիչ գործողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հակառակորդը շարունակում է բացահայտ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և նպատակաուղղված շարունակում է սրել իրավիճակը սահմանագոտում: Իրավիճակի լարման ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»: