1 օգոստոս, 2019 16:01

Համահայկական խաղերի օտարերկրյա մասնակիցները մուտքի արտոնագրի տուրք չեն վճարի

Հայաստանի կառավարությունը օգոստոսի 1-ի նիստին որոշում է ընդունել «Պետական տուրքի արտոնություն սահմանելու մասին»՝ պայմանավորված 2019 թ. օգոստոսի 6-17-ը կայանալիք Համահայկական ամառային 7-րդ խաղերի հանգամանքով: Որոշման ընդունման արդյունքում վերոնշյալ խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող, մարզական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի համար նախատեսված պետական տուրքի վճարումից:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացումը տեղի է ունենալու Արցախում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում. «Արցախում նման մասշտաբի միջոցառումների կազմակերպումն աննախադեպ է, և հետագայում նույնպես հնարավորություն կտա ավելի մեծ մասշտաբի միջոցառումներ կազմակերպել այնտեղ»:

Աղբյուրը՝ ՀՀ կառավարության կայք