1 օգոստոս, 2019 11:22

Շոգը կնահանջի առնվազն 5-6 աստիճանով

Օգոստոսի 2-3-ին հյուսիս-արևելքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամաբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկային ժամերին կնվազի 8-10, իսկ հանրապետության մյուս մարզերում և Երևանում՝ 5-6 աստիճանով, տեղեկացնում է հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ 

Առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում են նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։