5 օգոստոս, 2019 11:52

Արայիկ Հարությունյանը 10 հազար հոգի կտանի Փաշինյանի արցախյան հանրահավաքին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում հրավիրած հանրահավաքին Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը կմասնակցի ավելի քան 10 000 հոգով. այս մասին գրառում է արել կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։

Օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը։ Փաշինյանը Արցախ է մեկնել մասնակցելու 7-րդ Համահայկական խաղերի բացմանը Ստեփանակերտում։