6 օգոստոս, 2019 15:34

«Պոբեդա»-ն չի դադարեցնի թռիչքները Գյումրի

«Պոբեդա» ընկերությունը չի դադարեցնի իր թռիչքները դեպի Գյումրու օդանավակայան։ Այս մասին aysor.am-ի հետ զրույցում ասել է ընկերության ներկայացուցիչ Վարդան Ալեքսանյանը՝ նշելով․ «իրավիճակը նորմալ է, թյուրիմացություն էր եղել, որը վերացել է»։ 

Այսօր, ավելի վաղ, ՏԱՍՍ գործակալությունը հայտնել էր, որ ռուսական լոքոստեր «Պոբեդա» ավիաընկերությունը ձմեռվանից կդադարեցնի թռիչքները Հայաստան։ Որոշումը, ըստ ՏԱՍՍ-ի, պայմանավորված էր Գյումրիում ավիավառելիքի կանոնավոր թերլլիցքավորման հետ։