7 օգոստոս, 2019 16:13

Արագած լեռը՝ զբոսաշրջային հայտնի երթուղիներից դուրս

Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթը՝ Արագածը, զբոսաշրջային  հայտնի երթուղիներից հաճախ դուրս է մնում, չնայած ունի բոլոր նախադրյալները դառնալու լավագույն վայրը լեռնագնացությունը սիրող զբոսաշրջիկների համար։ Արագած տանող անհարթ և ոլոր ճանապարհը նեղ է հանդիպակաց մեքենաների տեղաշարժման համար։ Զբոսաշրջիկները խոսում են նաև ճանապարհային նշանների բացակայության մասին։ Տարածքում չկա հասարակական զուգարան և լվացարան։ Արագած գալիս են բարձունք հաղթահարելու ոչ միայն փորձառու լեռնագնացները, այլև նրանք, ովքեր քիչ փորձ ունեն կամ ընդհանրապես սար չեն բարձրացել։