7 օգոստոս, 2019 16:39

Նոր հեծանվուղի՝ Երևանի կենտրոնում

Ճանապարհային ոստիկանություն տեղեկացնում է, որ 2019-ի օգոստոսի 8-ից Երևան քաղաքի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում (Կողբացու-Թումանյան խաչմերուկից մինչև Հին Երևանցու-Տերյան խաչմերուկ) կկազմակերպպի կարմիր գույնի գծանշմամբ առանձնացված հեծանվուղի։

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հիշեցնում է, որ նշված փողոցների երթևեկելի մասի հեծանվուղու կողմում՝ ամբողջ երկայնքով, կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:

Կողբացի փողոցի բարեկարգված տարածքի և հեծանվուղու լուսանկարները ֆեսյբուքյան իր էջում տեղադրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։