7 օգոստոս, 2019 18:36

Օգանովսկին և Մարտի 1-ի գործը․ զրույց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հետ

Բի Բի Սի-ն այսօր հոդված է հրապարակել Մարտի 1-ի դեպքերի մասին՝ հիմք ընդունելով այդ գործի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության փաստաղթերը, համաձայն որոնց` ցուցարարների վրա կրակել է Սամվել Կարապետյանի՝ հայտնի Օգանովսկու ղեկավարության տակ գտնվող 20 հոգանոց խումբը։ Այն, ըստ հոդվածի, տեղակայված է եղել Բաղրամյան 26-ի նկուղում։ Ըստ հոդվածի, որը հղում է կատարում հետաքննությանը, հավանաբար, խմբին այցելել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, իսկ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը ֆինանսավորել են նրա գործունեությունը։ Բի Բի Սի-ի հոդվածը դարձավ այսօրվա՝ օգոստոսի 7-ի լրատվամիջոցների քննարկման առաջին թեման։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հետ։