8 օգոստոս, 2019 15:32

Աշնանը Ծաղկաձորում կանցկացվի դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը

Սեպտեմբերի 18-25-ը Ծաղկաձորում կանցկացվի դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը։ Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 8-ի որոշմամբ միջոցառման համար հատկացվել է մոտ 15 մլն դրամ գումար։ 

Մրցումների բացման արարողությունը տեղի կունենա 2019-ի սեպտեմբերի 19-ին, իսկ փակման արարողությունը՝ սեպտեմբերի 24-ին: Հայաստանից և Արցախից մրցումներին կմասնակցեն տղաների և աղջիկների դպրոցական թիմեր: Հայտերի ընդունման վերջնաժամկետն ավարտվել է հուլիսի 30-ին։

Ակնկալվում է 15 երկրի մասնակցություն:

2018-ի նոյեմբերի 15-19-ը Սոչիում կայացած Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի (ISF-ի) գործադիր կոմիտեի հերթական ժողովում Դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնության կազմակերպումը վստահվել էր Հայասատանին:

 

Լիլիթ Աբովյան