8 օգոստոս, 2019 11:59

2008-ի մարտի 1-ին տուժած անձանց կտրամադրվի աջակցություն

Այսօր՝ օգոստոսի 8-ին կայացած կառավարության նիստում որոշում կայացվեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման մասին։

Սջակցությունը լինելու է պետական բյուջեից միանվագ դրամական օգնության ձևով՝ հետևյալ չափերով․

  • ստացած վնասվածքի պատճառով զոհված անձի` քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30 մլն դրամ
  • առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 մլն դրամ
  • առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 մլն դրամ։ 

 

 

Լիլիթ Աբովյան