12 օգոստոս, 2019 09:47

Առանց տեղումների աշխատանքային շաբաթ, ջերմաստիճանը կբարձրանա

Օգոստոսի 12-16-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-15-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Քամին հյուսիս-արևմտյան 3-8 մ/վրկ: Երեկոյան ժամերին Կոտայքի, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։

Երևանում նույնպես օգոստոսի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: