12 օգոստոս, 2019 11:03

Օգոստոսի 12-ին Երևան է ժամանում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը

Օգոստոսի 12-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով Երևան է ժամանում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես հաղորդում է «Սպուտնիկ Արմենիա» գործակալությունը, հղում անելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությանը, օգոստոսի 12-13-ին Երևանում կանցկացվեն անվտանգության հարցերով խորհրդակցություններ Ռուսաստանի ու Հայաստանի մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների և երկու երկրների Անվտանգության խորհուրդների աշխատակազմերի մասնակցությամբ։

Ավելի վաղ Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ակտիվորեն աշխատում է ռուսաստանցի գործընկերների հետ՝ համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ։