13 օգոստոս, 2019 10:32

Հայաստան է ժամանել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով օգոստոսի 12-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես հաղորդում է Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջը, նախատեսված են հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

Այցի ընթացքում նախատեսված են նաև ՀՀ և ՌԴ Անվտանգության խորհրդի գրասենյակների միջև աշխատանքային քննարկումներ:

Արմեն Գրիգորյանը Մոսկվա է այցելել 2018-ի հուլիսին և Պատրուշևի հետ քննարկել միջազգային, տարածաշրջանային և երկու երկրների ազգային անվտանգությանն առնչվող հարցեր։