13 օգոստոս, 2019 16:10

Ո՞րն է Սահմանադրական դատարանի ճգնաժամը հաղթահարելու մոդելը. զրույց Ռուստամ Բադասյանի հետ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրուցում է Դատական օրենսգրքում և Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծի մասին։ «Սահմանադրության 2015-ի փոփոխություններով ՍԴ-ի մոդելը փոխվել է, 12 տարով ընտրման ժամանակահատվածն է ներդրվել, ինչի համար դա արվեց, դա նորմալ է։ Սահմանվեց նաև, որ ՍԴ-ն իր կազմից պետք է ընտրի նախագահ և այլն։ Այս մոդելը, որը նկարագրված է Սահմանադրության մեջ, կարող է երբեք կյանքի չկոչվել կամ կիսատ մնալ, սա պետք է հաղթահարվի»,- ասում է Ռուստամ Բադասյանը։ Նրա խոսքով՝ դրան հասնելու համար առաջարկվում է ներդնել վաղ կենսաթոշակի սխեմա։